Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հալեպում բնակչությունը դժգոհ է Սիրիական ազատ բանակից

Հալեպում բնակչությունը դժգոհ է Սիրիական ազատ բանակից
17.01.2013 | 11:42

Սիրիայի Հալեպ քաղաքում աճում է բնակչության դժգոհությունը երկրում գործող հիմնական ընդդիմադիր խմբավորումից՝ Սիրիական ազատ բանակից։ Այս կազմակերպության անդամները մասնակցում են բնակարանների, տարբեր հաստատությունների թալանին, առևանգում են մարդկանց՝ նրանց դիմաց պահանջելով գումար։ Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ իսկ պատճառով բնակչությունը սկսել է սատարել ընդդիմադիր արմատական իսլամիստական խմբավորումներին, որոնք ստեղծել են շարիաթի դատարան և հանցագործներին դատում են շարիաթի օրենքներով։

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ